Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է: Նման դեպքերում, մեծավ մասամբ, այլ զուգընկերոջ հետ բեղմնավորումն ընթանում է նորմալ:

Պատճառներն են.

  • գենետիկ անոմալիաները,
  • հակասպերմալ հակամարմինների արտադրությունը,
  • կնոջ օրգանիզմի իմունային համակարգի խանգարումները,
  • ազգականների միջև ամուսնությունները:


Գենետիկ անհամատեղելիություն

Գենետիկ անհամատեղելիության հիմնական պատճառը քրոմոսոմներում ժառանգական տեղեկատվությունը կրող գեների որակական և քանակական փոփոխությունն է: Դրա արդյունքում ձվաբջջի կամ սպերմատոզոիդի կորիզի կիսման ժամանակ առաջանում են ոչ ճիշտ քրոմոսոմային պաշարով արատավոր բջիջներ:

Գենետիկ անհամատեղելիությանը նպաստող գործոններն են.

  • Մեծ չափաբաժիններով ճառագայթումը,
  • անբարենպաստ էկոլոգիան,
  • միջհարազատային կապերը,
  • գենետիկ հիվանդությունները,
  • տարիքը /(35-ից հետո գենետիկ շեղումների տոկոսը բավականին բարձրանում է):


Ոչ ճիշտ քրոմոսոմներով էմբրիոնի աճը կարճ ժամանակահատվածում դադարում է, կինը կարող է վիժել, ինչն առաջինը չի կարող լինել:

 

Անհրաժեշտ են որոշ հետազոտություներ.

  • կարիոտիպավորում,
  • էքսպերտ սպերմոգրամա,
  • ձվաբջիջների և տղամարդու սեռական բջիջների FISH (fluorescence in-situ hybridization-) հետազոտություն (քրոմոսոմային անոմալիաների ախտորոշման ժամանակակից մեթոդ):


Իմունոլոգիական (կենսաբանական) անհամատեղելիություն

Իմունոլոգիական անհամատեղելիության հիմքում գենետիկ հյուսվածքային անհամատեղելիությունն է, երբ դիտվում է էմբրիոնի կամ նոր ձևավորվող պտղի իմունային արտամղում:

Պտղաձուն ընկալվում է որպես օրգանիզմին օտար, որը պետք է դուրս մղվի:

Նպաստող գործոններն են.

  • արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումը,
  • էնդոկրին խանգարումները,
  • աուտոիմունային ախտաբանությունը:
  • Էնդոմետրիումի վիճակը գնահատելու համար իրականացվում է պայպել-բիոպսիա, որի ժամանակ վերցված կենսաբանական նյութը ենթարկվում է իմունահիստոքիմիական և մորֆոլոգիական հետազոտության:

 
Զուգընկերների համատեղելիության որոշում

Հետազոտվում են զույգերը, որոնք կանոնավոր սեռական կյանք են վարում` առանց հակաբեղմնավորիչների, սակայն բեղմնավորում չի դիտվում, և որոնց մոտ  չկան այն խանգարումները, որոնք կարող են հայտնաբերվել ընդունված հետազոտություններով:

Կատարվում են հետևյալ միջամտությունները.

կնոջ և տղամարդու պլազմայում, սպերմայում կամ ցերվիկալ արտադրության մեջ որոշվում են հակասպերմալ հակամարմինները,
կատարվում են գենետիկ խորհրդատվություն, ցիտոգենետիկ հետազոտություներ (քրոմոսոմների քանակական և որակական փոփոխությունները հայտնաբերելու համար):


Եթե տեղեկատվությունն անբավարար է, հետազոտվում է նաև զույգերի ԴՆԹ-ն:

Բուժումը

Զուգընկերոջ անհամատեղելիության ախտորոշումից հետո կատարվում են հետևյալ միջոցառումները.

  • իմունային անպտղության դեպքում իրականացվում է լիմֆոցիտոիմունաթերապիա՝  օտար կենսաբանական նյութի նկատմամբ կնոջ օրգանիզմի սխալ ռեակցիայի դեմ: Էմբրիոնի պաշտպանությունն ապահովելուն հաճախ օգնում է իմունային պատրաստուկների կամ հորմոնների նշանակումը:
  • գենետիկ անպտղության դեպքում էմբրիոնի քրոմոսոմային և գենային գնահատումն իրականացվում է մինչև նրա ներդրումը արգանդի խոռոչ. այդ կերպ կանխվում են ժառանգական ախտաբանությունների փոխանցումը:


Եթե զույգընկերներից մեկի մոտ հայտնաբերվում է հակասպերմալ հակամարմիններ, խորհուրդ է տրվում սեռական հարաբերության ժամանակ մեկ ամիս օգտագործել պահպանակներ: Միաժամանակ նշանակվում են նաև դեսենսիբիլիզացիա և իմունասուպրեսանտներ:

Զույգերի անհամատեղելիության դեպքում խնդրի լուծում է նաև արտամարմնային բեղմնավորումը: 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ